Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

24.08.2013

2013թ. օգոստոսի 20-ին top-news.am ինտերնետային կայքում տեղադրված՝ ՙՙՍահմանամերձ գյուղին զրկեցին ամառային արոտավայրերից՚՚ նյութի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ, հաշվի առնելով ՙՙՏեղական ինքնակառավարման մասին՚՚ օրենքի 3-րդ հոդվածի պահանջները, Հայաստանի Հանրապետության կառավարությունը 27.10.2005թ. թիվ 1873-Ն որոշմամբ ընդունել է ՙՙՀայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող՝ տարբեր կատեգորիաների հողերը համայնքների վարչական սահմաններում ընդգրկելու մասին ծրագրի հայեցակարգը՚՚: Համաձայն այդ որոշման 2-րդ կետի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարբեր կատեգորիաների հողերը համայնքների վարչական սահմաններում ընդգրկելու մասին ծրագիրն իրականացվել է այդ տարածքները միայն սահմանակից համայնքների միջև բաշխելու միջոցով: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ենթակայության տակ գտնվող ՙՙՀողաշինարար՚՚ ընկերության կողմից կազմվել է համապատասխան նախագիծ Տավուշի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարբեր կատեգորիաների հողերը համայնքների վարչական սահմաններում ընդգրկելու մասին: Նախագծի շուրջ տեղի ունեցած մի շարք քննարկումների և լրամշակման արդյունքում գտնվել են մարզի 27 համայնքներում առաջացած խնդիրների լուծման տարբերակներ, և այդ համայնքների երկրորդ հատվածները միացվել են իրենց: Ինչ վերաբերում է Բերքաբեր համայնքին, ապա այն երբեք երկրորդ հատված չի ունեցել: Իսկ նախկինում նրա կողմից օգտագործվող տարածքները /պետֆոնդի արոտները/ սահմանակից չէին, և համայնքին միացնելու համար պետք է երեք այլ համայնքների վարչական սահմանների փոփոխություն կատարվեր: 1996 թվականից համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարբեր կատեգորիաների հողերը տնօրինվել են մարզպետների կողմից, իսկ Բերքաբերի համայնքը ոչ մի անգամ չի դիմել հեռագնա արոտներից սահմանված կարգով օգտագործելու համար: Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Բերքաբեր համայնքի դիմելու դեպքում մարզպետարանը պատրաստ է սահմանված կարգով, Լուսաձոր համայնքի միջոցով, նախկինում Բերքաբերի կողմից օգտագործվող տարածքը ամբողջությամբ հատկացնել համայնքին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26