Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մովսեսը հանդիսավորությամբ նշեց գյուղի օրը

13.08.2013

Բերդի տարածաշրջանի Մովսես գյուղի համար 2013 թվականի օգոստոսի 10-ը կմնա որպես գյուղի պատմության հիշարժան օրերից մեկը: Այդ օրը սահմանամերձ համայնքում անցկացվեց ,,Մովսես գյուղի օր,, անդրանիկ միջոցառումը: Օրվա տոնական տրամադրությունը մովսեսցիների հետ կիսելու ու շնորհավորելու էին եկել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, մարզի հոգևորականաց դասը, բազմաթիվ հյուրեր տարբեր վայրերից: Տոնակատարությունն սկսվեց առավոտյան՝ գյուղի նորակառույց եկեղեցու հրապարակից՝ հարևան Նորաշեն գյուղի պարային խմբի ելույթով և շարունակվեց մշակույթի տանը: Մինչ դահլիճում միջոցառման հանդիսավոր մասի սկսելը, մշակույթի տան բակում տեղի ունեցավ հայ մեծ գրողներ Հովհաննես Թումանյանի և Գաբրիել Սունդուկյանի բրոնզաձույլ կիսանդրիների բացումը: Այնուհետև մշակույթի տան լեփ-լեցուն դահլիճում օրվա առթիվ մովսեսցիներին շնորհավորեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ողջույնի իր խոսքում բարձր գնահատեց բանակի ու ժողովրդի միասնությունը՝ վստահեցնելով, որ կանեն ամեն ինչ բնակիչների խաղաղ կյյանքն ապահովելու համար: Նա նաև մեդալներով պարգևատրեց մի խումբ ազատամարտիկների: Մովսեսցիները հայտնի են իրենց աննկուն ու հերոսական ոգով: Նրանք իրենց 402 համագյուղացու են ճանապարհել Հայրենական մեծ պատերազմ, որոնց կեսից ավելին չեն վերադարձել: Իսկ Արցախյան ազատամարտին մասնակցել են գյուղի 484 քաջորդիներ: Անուն առ անուն հիշատակվեցին այն 23 նահատակների անունները, ովքեր ազատամարտի տարիներին իրենց կյանքն են նվիրաբերել հայրենիքին:
Միասնություն ու համերաշխություն խորհրդանշող օրը եզրափակվեց ճանաչված երգիչների համերգով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26