Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայ առաքելական եկեղեցու հովանավորությամբ Իջևանի ԱԱՊԿ-ում անցկացվեց բաց դռների օր

22.07.2013

Հուլիսի 19-ին, Հայ առաքելական եկեղեցու հովանավորությամբ, Իջևանի Առողջության առաջնային պահպանման կենտրոնում ,,Սուրբ Ներսես Մեծ,, գիտաբժշկական կենտրոնի առաջատար մասնագետների մասնակցությամբ անցկացվեց բաց դռների օր սրտաբան, էնդոկրինոլոգ, ուրոլոգ, գաստրոէնտերոլոգ, ակնաբույժ, քիթ-կոկորդ-ականջաբան, նյարդաբան, գինեկոլոգ, սոոնոգրաֆիստ, վիրաբույժ-վնասվածքաբան բժշկական մասնագիտությունների գծով: Ակցիայի ընթացքին ծանոթանալու նպատակով Իջևանի պոլիկլինիկա էին այցելել Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը և Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:
Բարեգործական ակցիայի շրջանակներում կենտրոնի բժիշկները կատարեցին ինչպես բուժզննություն, այնպես էլ խորհրդատվություն: Ընդհանուր թվով այդ օրը գրանցվեց 326 կաբինետային հաճախում: Բուժզննության արդյունքում հայտնաբերվեցին մի շարք հիվանդություններ, իսկ սուր ինֆարկտով մեկ հիվանդի հարկ եղավ շտապ տեղափոխել Իջևանի բժշկական կենտրոն՝ ստացիոնար բուժման: Մայրաքաղաքային բուժման կարիք ունեցողների թիվը շատ չէր: Բժիշկներն աշխատում էին հնարավորինս տեղում կազմակերպել բուժօգնությունը, իսկ հիվանդների հետագա հսկողությունը կիրականացնեն Իջևանի պոլիկլինիկայի բժիշկները: Իջևանի պոլիկլինիկան ակցիայի օրը անվճար իրականացրեց նաև բոլոր լաբորատոր հետազոտությունները:
Իջևանի ԱԱՊԿ-ի տնօրեն Գրիգոր Նազինյանը հույս հայտնեց, որ համագործակցությունը ,,Սուրբ Ներսես Մեծ,, գիտաբժշկական կենտրոնի հետ շարունակական կլինի: Ասաց նաև, որ կենտրոնի տնօրինության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք մասնագիտությունների գծով, մասնավորապես ուրոլոգի, գաստրոէնտերոլոգի և այլն, կադրերի անվճար վերապատրաստում իրականացնելու վերաբերյալ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57