Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՈԳԵԿՈՉՎԵՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ

25.04.2013

Տավուշի մարզում Հայոց Մեծ եղեռնի 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքն ամբողջացրեց ապրիլի 24-ին մարզկենտրոն Իջևանում կազմակերպված սգո երթը: 1915 թվականին թուրքական յաթաղանի զոհ դարձած ավելի քան մեկուկես միլիոն հայերի հիշատակի օրվան նվիրված երթն սկսվեց քաղաքի Սահմանադրության հրապարակից` ձգվելով մինչև ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը հավերժացնող հուշահամալիր: Երթին մասնակցում էին մարզի ղեկավարությունը` մարզպետ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ, հոգևորականաց դասը, զինվորականներ, հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, ուսանողներ ու դպրոցականներ: Կարճ ժամանակ անց հուշարձանը պատվեց անհամար ծաղիկներով ու ծաղկեպսակներով: Մեծ Եղեռնի նահատակների հիշատակին Տավուշի թեմի առաջնորդ Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի ղեկավարությամբ կատարվեց հոգեհանգստի կարգ և աղոթք հնչեցվեց առ Աստված նրանց հոգիների հանգստության համար: Հիշատակի ու խնկարկման արարողությունը շարունակվեց մինչև երեկո:
Ապրիլի 24-ի գլխավոր միջոցառմանը նախորդող օրվա` ապրիլի 23-ի երեկոյան Հայ հեղափոխական դաշնակցության <<Թաթուլ Կրպեյան>> ուսանողական միության հետ համատեղ Մեծ եղեռնի օրվան նվիրված մոմավառություն և ջահերով երթ էին կազմակերպել նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Տավուշի մարզային կենտրոնի կամավորները: Միջոցառումն սկսվել է Իջևանի Շատրվանների հրապարակից, որտեղ ելույթներով հանդես են եկել մտավորականներ, հասարակական գործիչներ, որից հետո երթի մասնակիցները մոմերով, պահանջատիրության պաստառներով ու կոչերով Անկախության փողոցով շարժվել են դեպի Եղեռնի զոհերի հուշահամալիր:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26