Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ

02.04.2013

Ապրիլի 2-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ամենշաբաթյա հերթական աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Ինչպես միշտ, մարզպետը նախ քննարկեց նախորդ շաբաթվա խորհրդակցության հանձնարարականներն ու առաջիկա շաբաթվա անելիքները, այնուհետև տվեց նոր հանձնարարականներ:
Խորհրդակցությանը մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի վարիչ Արտակ Սարգսյանը ներկայացրեց Ներքին Ծաղկավան տանող ճանապարհի առաջին կիլոմետրի փլված հատվածի վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքները` նշելով, որ տրանսպորտի ԾԻԳ ՊՀ-ում կայացած մրցույթի արդյունքներով շինարարական աշխատանքների հաղթող է ճանաչվել Իջևանի ՃՇՇ ՓԲԸ-ն: Վերականգնվող հատվածում բնակիչներին պատճառվող վնասների փոխհատուցման արժեքների որոշման նպատակով նախնական գնահատում կատարելու համար մարզպետի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային հանձնախմբի կողմից իրականացվել են ուսումնասիրություններ և արդյունքները ներկայացվել մարզպետի քննարկմանը:
Մարզի դպրոցներում ուսումնական գործընթացը վերսկսելու վերաբերյալ տեղեկատվություն տվեց մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Աշոտ Փաշինյանը: Նա նաև տեղեկատվություն ներկայացրեց շախմատի դպրոցականների 7-րդ օլիմպիադայի մարզային փուլի ընթացքի մասին:
Նախորդ շաբաթ ստացած հանձնարարականների ուղղությամբ կատարած աշխատանքները ներկայացրին նաև մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանը, գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Ռազմիկ Մելիքջանյանը և ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Միշա Մխիթարյանը: Մարզպետը առաջիկա շաբաթվա համար տվեց նոր հանձնարարականներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 17:31:25