Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԾՐԱԳԻՐՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՐՁԵԼ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ

22.03.2013

2011 թվականից Տավուշի մարզում առողջապահական ծրագրեր է իրականացնում <<Ֆայդեք Արմենիա>> հիմնադրամը, որի հովանավորն է արգենտինահայ ճանաչված բժիշկ, հայտնի վարակաբան, պրոֆեսոր Դանիել Ստամբուլյանը: Ծրագրի նպատակն է մարզի անապահով գյուղերում իրականացնել 35-65 տարեկան կանանց հետազոտություններ սեռավարակների ու նախաքաղցկեղային հիվանդությունների հայտնաբերման նպատակով: Սկզբնական շրջանում ծրագրում ընդգրկվել են Խաշթառակ, Լուսահովիտ, Ազատամուտ և Դիտավան գյուղերը: Հետազոտությունները կատարել են Երևանի < ՆորՄԷԴ> ԲԿ-ի բժիշկները: Հետազոտվել են շուրջ 1700 կանայք: Հայտնաբերված հիվանդ կանանց բուժումը իրականացվել է անվճար: Բացի դեղորայքային բուժումը, ընդհանուր թվով վիրահատվել է նաև 30 կին, որոնցից 23-ը նախաուռուցքային վիճակում գտնվող հիվանդություններով, իսկ 7-ը` բարորակ ուռուցքներով հիվանդներ: Հաշվի առնելով ծրագրի ակնհայտ արդյունավետությունն ու սոցիալական հասցեականությունը` այն արժանացել է հավանության և դարձել շարունակական: Ծրագրի շրջանակներում այժմ ընդգրկված են նաև Այգեհովիտ, Վազաշեն, Լուսաձոր համայնքները:
Տավուշի մարզպետարանի առաջարկությամբ ծրագրում ներկայումս աշխատում են տեղի մասնագետները, և հետազոտությունների իրականացման համար ընտրվել է <<Իջևանի ԱԱՊԿ>> ՓԲԸ–ն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05