Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

14.03.2013

2013թ. մարտի 14-ին ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների ընդունելություն: Ընդունելության համար նախապես դիմել էին և հերթագրվել տասը քաղաքացիներ Իջևան քաղաքից և տարածաշրջանի Գանձաքար, Գետահովիտ, Վազաշեն և Ոսկեպար գյուղերից: Ընդունելությանը մասնակցած տասը քաղաքացիներից երկուսը դիմել էին ֆինանսական աջակցության, երեքը` աշխատանքի տեղավորման, մեկը` հողի, երկուսը՝ նպաստի և երկուսը այլ բնույթի հարցերով: Այն հարցերը, որոնց հնարավոր էր պատասխանել տեղում, անմիջապես ստացան իրենց լուծումները: Իսկ քաղաքացիների կողմից բարձրացված մյուս խնդիրների կապակցությամբ, որոնք լրացուցիչ ժամանակ և ուսումնասիրություն են պահանջում, մարզպետ Արմեն Ղուլարյանը տվեց հանձնարարականներ մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03