Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԲԱՇԽՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ՍԿՍՎԱԾ ԵՆ

13.03.2013

Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից տեղեկացնում են, որ 2013թ. գարնան գյուղատնտեսական աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար ՀՀ կառավարության կողմից Տավուշի մարզին հատկացվել է 761.200 լիտր դիզվառելիք, 400 տոննա ազոտական պարարտանյութ, 45 տոննա գարնանացան գարի, 6 տոննա առվույտի սերմացու, 4 տոննա կորնգանի սերմացու և 3 տոննա եգիպտացորենի առաջին վերարտադրության էլիտար սերմացու: Դիզվառելիքի բաշխման աշխատանքներն սկսված են: Բաշխումը համայնքներին կատարվել է` հաշվի առնելով գարնանացանի տակ դրված վարելահողերի քանակը: Իսկ 400 տոննա ազոտական պարարտանյութի 300 տոննայի գումարները համայնքներից արդեն փոխանցված են, և պարարտանյութն էլ, կառավարության կողմից սահմանված կարգով, ստացվել և փոխադրվել է մինչև համայնք: Առաջիկա օրերին կստացվեն նաև գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի սերմացուների քանակությունները և, ըստ համապատասխան պահանջարկի, նույն գնով կբաշխվեն համայնքներին:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26