Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԵՐՈՍ ՀԱՅՐԵՆԱԿՑԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

26.02.2013

Փետրվարի 16-ին Արցախյան ազատամարտի հերոս, Հայաստանի Հանրապետության <<Մարտական խաչ>> 2-րդ աստիճանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության <<Մարտական խաչ>> 1-ին աստիճանի շքանշանների ասպետ, գնդապետ Ռեմ Մարդանյանը կդառնար 58 տարեկան: Մարտական առաջադրանքը կատարելու ժամանակ զոհված իրենց հայրենակցի` կորպուսի հրամանատարի մարտական գծով տեղակալ Ռեմ Մարդանյանի հիշատակին արդեն 4-րդ տարին է շախմատի հուշամրցաշար են կազմակեպում Գանձաքար գյուղում: Ավանդական դարձած մրցաշարին այս տարի առաջին անգամ երկու տարիքային խմբով` ավագ և կրտսեր, մասնակցեցին նաև գյուղի դպրոցի սաները, որոնցից հաղթող ճանաչվածները իրավունք ձեռք բերեցին մրցապայքարի մեջ մտնելու մեծահասակների հետ: Սա կարևոր է նաև նրանով, որ դպրոցականների ներգրավումը հայրենակից հերոսին նվիրված նման միջոցառմանը ոչ միայն կնպաստի շախմատի մասսայականացմանը երեխաների շրջանում, այլև մեծ դեր կունենա նրանց ռազմահայրենասիրական դաստիարակության գործում: Մրցաշարին մասնակցած 28 շախմատիստներից հաղթող ճանաչվեց Մովսես Մեհրաբյանը: 1-3-րդ տեղեր գրաված շախմատիստները պարգևատրվեցին թանկարժեք գավաթներով և բջջային հեռախոսներով, իսկ բոլոր մասնակիցները ստացան շախմատի մեկական լրակազմ: Նշենք, որ միջոցառումը ֆինանսավորվել էր Ռեմ Մարդանյանի ազգականներ ռուսաստանաբնակ Վանիկ, Մարտուն և Արմեն Մարդանյանների կողմից: Իսկ նախաձեռնող խմբին կազմակերպչական աշխատանքներում աջակցել էին համայնքի ղեկավար Շահեն Շահինյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Զարմայր Մարդանյանը և Տավուշի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության գլխավոր մասնագետ Աշոտ Մարդանյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26