Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Օրորոցը>> շարունակում է աջակցությունը

22.02.2013

2002 թվականին <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի և կանանց 30 հասարակական կազմակերպությունների հետ համատեղ մեկնարկած <<Օրորոց>> բարեգործական ծրագիրը փետրվարի 22-ին հերթական օգնությամբ Տավուշի մարզում էր: Այս անգամ նվերների փաթեթներ էին նախատեսված անապահովության գնահատման համակարգում հաշվառված և նպաստառու ընտանիքներում 2012 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ծնված, ինչպես նաև սեպտեմբեր ամսին ծնված, սակայն ծրագրի երրորդ եռամսյակի ցուցակներում չընդգրկված երեխաների համար: Ընդհանուր առմամբ մարզում նվերներ ստացան 56 փոքրիկներ` Իջևանի տարածաշրջանում` 26-ը, Դիլիջանում` 7-ը, Նոյեմբերյանում 12-ը և Բերդում` 11-ը: Մարզկենտրոն Իջևանում նվերների փաթեթները փոքրիկների ծնողներին հանձնեց Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27