Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

2012թ. կատարած աշխատանքները ներկայացրեց Տավուշի մարզային փրկարարական վարչությունը

21.01.2013

Տավուշի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցությանը 2012 թվականի ընթացքում կատարած աշխատանքները ներկայացրեց Տավուշի մարզային փրկարարական վարչությունը: Խորհրդակցությանը մասնակցում էր ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փրկարար ծառայության գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը: Ներկա էին նաև մարզի տարածքում տեղակայված ԱԻՆ մարզային մյուս ստորաբաժանումների ղեկավարները: Խորհրդակցությունը վարեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Հաշվետու զեկուցումով հանդես եկավ Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Վաղինակ Հովսեփյանը: 2012 թվականին իրականացրած աշխատանքները ներկայացրին նաև հակահրդեհային տեխնիկական անվտանգության տեսչության պետ Արմեն Համբարձումյանը և հիդրոօդերևութաբանական ծառայության պետ Էդիկ Միրզոյանը: Զեկուցումների շուրջ ծավալված մտքերի փոխանակությանը մասնակցեցին մարզային ծառայությունների պետեր, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ: Նշվեցին մարզային փրկարարական վարչության և ԱԻՆ մարզային կառույցների կողմից կատարված աշխատանքները, արվեցին կոնկրետ առաջարկներ 2013 թ. աշխատանքներն էլ ավելի բարձր մակարդակի վրա դնելու ուղղությամբ: Խորհրդակցության աշխատանքներն ամփոփեցին գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը և Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57