Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ԱՐՄԵՆ ՂՈՒԼԱՐՅԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ

11.12.2012

Դեկտեմբերի 11-ին տեղի ունեցավ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի մամուլի ասուլիսը 2012թ. գյուղատնտեսական տարվա ամփոփիչ ներկայացմամբ: Մարզպետը տեղեկացրեց, որ մարզի 25606.9 հա վարելահողերից 7210.7 հա-ը չի մշակվում սահմանամերձ լինելու պատճառով: 18396.3 հա-ից 2012թ. կատարվել է 14922 հա ցանք /81.5 տոկոս/:Վերջին տարիներին ՀՀ Նախագահի անմիջական նախաձեռնությամբ գյուղատնտեսության բնագավառում իրականացվել և իրականացվում են մի շարք ծրագրեր: ՀՀ Կառավարության որոշմամբ մարզին 2012թ. գարնանը հատկացվել է 375,45 տոննա ազոտական պարարտանյութ /1 տոննայի արժեքը` 120000 դրամ/, որը տրամադրվել է 47 համայնքների 1803 գյուղացիական տնտեսությունների, իսկ աշնանը՝ 20,0 տոննա: 2012թ. գարնանը մարզի 52 համայնքի 2361 գյուղացիական տնտեսության տրամադրվել է նաև 500979 լիտր /428 տոննա/ դիզելային վառելիք, 1 լիտրի գինը` 350 դրամ, իսկ աշնանը հատկացվել է 200 տոննա:
Պարոն Ղուլարյանն անդրադարձավ նաև սերմնաբուծության և սերմարտադրության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: 2012թ. աշնանը 30 հա-ի վրա հիմնվել են ցորենի սերմնաբուծական տնտեսություններ, մարզի 42 համայնքի տրամադրվել է 255.15 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու՝ 2013թ. բերքահավաքից հետո 1 կգ-ի համար 160 դրամ վճարելու պայմանով, գյուղացիական տնտեսությունների հետ պայմանագրերի կնքման աշխատանքներն ընթացքի մեջ են: 18 համայնքի օգնության կարգով տրամադրվել է ՌԴ-ից ներկրված 42.515 տոննա աշնանացան ցորենի սերմացու:
Նկատելի ձեռքբերումներ կան պտղաբուծության ոլորտում: Նախորդ տարվա համեմատ 2012թ. 6 տոննայով ավել պտուղ և հատապտուղ է արտադրվել: <<Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾՎԿ>>-ի շրջանակներում նախատեսվում է 2012-2014թ.թ. մարզում հիմնել 100 հա պտղատու այգի: ՀՀ Կառավարության աջակցությամբ <<Օրգանիկ այգիների ստեղծման ծրագրով>> արդեն հիմնվել է 18 հա հատապտղի այգի: Ծրագիրը շարունակական է:
Նշվեց, որ 2012թ. <<Մասիս-Տաբակ>>-ի կողմից գյուղացիական տնտեսությունների հետ պայմանագիր է կնքվել 470 հա ծխախոտի մշակության համար, նախորդ տարվա 410 հա-ի դիմաց: Մարզպետը հույս հայտնեց, որ 2013-ին այդ թիվը կհատի 500 հեկտարի սահմանագիծը, կավելանան չորանոցները, որոնց թիվն այսօր հասնում է հարյուրի: Մարզում գինու գործարանների կողմից մթերվել է 7486 տոննա խաղող և 1164 տոննա պտուղ, հատապտուղ, բանջարեղեն: Բերքահավաքի աշխատանքները ժամանակին կատարելու արդյունքում 2012թ. բոլոր մշակաբույսերի գծով արձանագրվել է համախառն բերքի աճ:
Նախնական հաշվարկներով 2012թ. գյուղատնտեսության համախառն արտադրանքը կկազմի 42.1 մլրդ. դրամ նախորդ տարվա 38.8 մլրդ. դրամի դիմաց:
Խոսվեց նաև գյուղտեխնիկայի նորացման ու վերազինման մասին: Նշվեց, որ այդ նպատակով կազմվել է <<Գյուղատնտեսության տեխնիկական վերազինման և գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործման արդյունավետության բարձրացման միջոցառումների ծրագիր>>: Մարզում վերջին տարիներին որոշակի աշխատանքներ են կատարվել անասնապահության զարգացման ուղղությամբ: <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի ծրագրերի շրջանակներում 2010թ. մարզ են ներկրվել շվեյցարական 50 գլուխ <<Ֆլեգվի>> ցեղի կաթնամսատու տեսակի երինջներ, որոնք 2011թ. գարնանը տրամադրվել են 11 համայնքի 50 գյուղացիական տնտեսությունների: Որպես տոհմային կորիզ 2011թ. ներկրվել են ևս 80 գլուխ դանիական ՙՙՋերսեյ՚՚ ցեղի 4-5 ամսական հղի երինջներ, որոնք խմբակային կարգով պահվում են Լուսաձոր համայնքի տարածքում կառուցված 200 գլխի անասնապահական համալիրում, որի կաթի վերամշակման արտադրամասի և կերախոհանոցի շինարարությունն ու կահավորումն ավարտված է: Արդեն ծնվել է 82 հորթ: 15 գլուխ էգ հորթեր, որպես մայրացու, կոոպերատիվ հիմունքներով տրամադրվել են Կիրանց համայնքին, որոնց համար կառուցվել է ֆերմա:
Մարզպետը մարզում իրականացվող կարևորագույն ծրագրերից մեկը համարեց <<Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության զարգացման>> ծրագրի շրջանակներում 10 համայնքներում 2011 թվականից մեկնարկած <<Արոտների կառավարման և անասնապահության զարգացման>> ծրագիրը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 12:39:01