Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԵՐԳԸ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ Է

26.11.2012

Տավուշի մարզպետարանի դահլիճում անցկացվեց <<Երգը բարեկամության կամուրջ է>> խորագրով ռուսական երգի հանրապետական երկրորդ փառատոնի մարզային փուլը: Նշենք, որ փառատոնի նախաձեռնությունը Ռուսաստանի հայերի միությանը և Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնինն է և միտված է բարձրացնելու հետաքրքրությունը ռուսաց լեզվի հանդեպ, դպրոցականներին հաղորդակից դարձնելու ռուսական երգին ու մշակույթին, հոգևոր արժեքներին: Փառատոնին մասնակցում էին տարածաշրջանային փուլում հաղթած` մարզի դպրոցների շնորհալիները: Միջոցառումն սկսվեց Հայաստանի ու Ռուսաստանի օրհներգերի կատարմամբ: Այնուհետև փառատոնի մասնակիցներին ողջունեցին Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Աշոտ Փաշինյանը, Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ, ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոն ՀԿ-ի նախագահ Վլադիմիր Աղայանը, Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, Հաղարծնի դպրոցի տնօրեն Գոհար Թամամյանը: Մրցույթի մասնակիցներն իրենց կատարումները ներկայացրին հինգ ժանրում` ռուսական ռոմանս, ռուսական հայրենասիրական երգ, ռուսական ժողովրդական երգ, ռուսական էստրադային երգ և հայկական երգ ռուսերեն լեզվով: Ժյուրիի գնահատմամբ լավագույն ճանաչվեցին և մրցույթի հանրապետական փուլին մասնակցելու իրավունք նվաճեցին Հրածին Աղաբաբյանը /Այրումի միջնակարգ դպրոց/, Հարություն Բեջանյանը /Նոյեմբերյանի ավագ դպրոց/, Անի Խառատյանը /Բերդի թիվ 3 դպրոց/, Հայարփի Մխիթարյանը /Իջևանի ավագ դպրոց/, Լիլիթ Ալթունյանը /Իջևանի ավագ դպրոց/, Արեն Ադամյանը /Բերդի թիվ 3 հիմնական դպրոց:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26