Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՆՊԱՏԱԿԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ-ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄՆ Է

23.11.2012

Ավանդական են դառնում ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Տավուշի մարզպետարանի համատեղ ուժերով կազմակերպվող հանդիպումները հասարակայնության ներկայացուցիչների հետ, որոնց նպատակը ոստիկանության և հասարակության միջև կապի ամրապնդումն է, անմիջական շփման միջոցով թերությունների ու խնդիրների վեր հանումը և վստահության ու թափանցիկ աշխատանքի մթնոլորտի ստեղծումը: Հերթական նման հանդիպումը տեղի ունեցավ նոյեմբերի 22-ին Տավուշի մարզպետարանում: Մասնակցում էին համայնքների ղեկավարներ, դպրոցների ու բուժհաստատությունների տնօրեններ, ուսանողներ ու վետերաններ, ՀԿ-ների ու բնապահպանական ոլորտի ներկայացուցիչներ: Հանդիպումը բացեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Ոստիկանության մարզային վարչության պետ, գնդապետ Արշավիր Գևորգյանը, ներկայացնելով քննարկվող հարցերը, բոլորին հրավիրեց բաց ու թափանցիկ զրույցի: Իսկ ներկայացված հարցերը տարաբնույթ էին ու բազմազան: Հիմնական քննարկումը ծավալվեց բնապահպանական խնդիրների, անչափահասների հետ տարվող աշխատանքի, ինչպես նաև հասարակական նշանակության հարցերի, մասնավորապես ճանապարհային նշանների, փողոցներում լուսակիրների տեղադրման ու երեխաներին դրանց ուսուցման կանոնների, աղբահանության շուրջ: Հնչեցին կոնկրետ առաջարկներ: Ամփոփելով խորհրդակցությունը` ոստիկանության մարզային վարչության պետը ընդգծեց իրավախախտումների հանդեպ քաղաքացիական վերաբերմունքի դրսևորման կարևորությունը, որին հասնել կարելի է միայն հասարակության վստահության ու ակտիվ համագործակցության միջոցով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 17:31:25