Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

2012 թվականի աշնանային զորակոչը

20.11.2012

2012 թվականի նոյեմբերի 20-ին Տավուշի մարզում մեկնարկեց աշնանային զորակոչը: Հանդիսավոր արարողությամբ զորամասի փողային նվագախմբի ուղեկցությամբ Իջևանի զինկոմիսարիատից նորակոչիկների առաջին խումբը մեկնեց բանակ: Այդ առթիվ կազմակերպված հանդիսավոր արարողությանը ելույթով հանդես եկան Իջևանի զինկոմի պաշտոնակատար Արծրուն Խաչատրյանը, մարզային զորակոչային հանձնաժողովի քարտուղար Համլետ Ավալյանը, ծնողներ: Հայկական բանակ ժամկետային ծառայության մեկնող պատանիներին օրհնեց ու բարի ծառայություն մաղթեց Իջևանի հովվության և քաղաք Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սիմեոն քահանա Առաքելյանը: Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի տարածաշրջաններում զորակոչի մեկնարկը կտրվի նոյեմբերի 21-ին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57