Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՆՎԵՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻՆ

24.02.2012

Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղը Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանջյան գյուղական համայնքների զարգացման ծրագրի մշտական ուշադրության ու հոգածության կենտրոնում է: Արդեն քանի անգամ ծրագրի շահառուների կողմից կորպորատիվ սոցիալական ծրագրեր են իրականացվում հայ-ադրբեջանական սահմանին կանգնած այս համայնքում: Օրերս ծրագրի շահառուների աջակցությամբ և ՙՙFokus on Children Now՚՚ բարեգործական կազմակերպության ֆինանսավորմամբ կազմակերպված հերթական ակցիան իր ծավալներով ամենամեծն էր: Միջոցառման կազմակերպիչները, Թրփանջյան գյուղական համայնքների զարգացման ծրագրի ներկայացուցիչ Զորայր Կիրակոսյանի գլխավորությամբ, իրենց այցելությամբ ու նվերներով անասելի ուրախություն պատճառեցին ոչ միայն գյուղի մանկապարտեզի փոքրիկ սաներին, այլև նրանց ծնողներին, հաստատության աշխատողներին: Մանկապարտեզին նվիրաբերված 28 մանկական մահճակալներն իրենց ներքնակներով ու սպիտակեղենի լրակազմով, անշուշտ, հարմարավետություն, քաղցր քուն ու անուշ երազներ կբերեն փոքրիկներին: Բացի այդ ամենը, մանկապարտեզը նվեր ստացավ նաև ննջասենյակի փայտյա դուռ, լվացքի մեքենա, սփռոցներ, հիգիենայի անհրաժեշտ պարագաներ ու անհամար խաղալիքներ: Ծրագրի շահառու Անուշ Ծատուրյանն էլ գյուղի հինգ հղի կանանց նվիրեց նորածնի պարագաներ: Նվերների հանձնման առթիվ մանկապարտեզում կազմակերպված միջոցառմանը, որին ներկա էին նաև բազմաթիվ հյուրեր, շնորհավորանքի ու շնորհակալական խոսքեր ասացին Տավուշի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Միշա Մխիթարյանը, համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը, ծնողներ, իսկ մանկապարտեզի փոքրիկները բարերարներին ուրախացրին իրենց աշխույժ երգ ու պարով, արտասանությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05