Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական աշխատանքային խորհրդակցությունում

13.02.2012

  Այսօր` փետրվարի 13-ին, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը մարզպետարանի ստորաբաժանումների  ղեկավարների  մասնակցությամբ: Տեղեկատվություն տրվեց նախորդ խորհրդակցության  հանձնարարականների վերաբերյալ: Մասնավորապես գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ռազմիկ Մելիքջանյանը   ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից որպես աջակցություն  մատչելի գներով  ազոտական պարարտանյութի և դիզ. վառելիքի  ձեռքբերման ընթացքը համայնքներում: Քննարկվեցին նաև մարզի կրթական, առողջապահության, ճանապարհաշինության  ոլորտների հարցեր, անչափահասներին վերաբերող խնդիրներ:

  Մարզպետ Արմեն Ղուլարյանը հանձնարարական տվեց   քաղաքաշինության վարչությանը համայնքների ղեկավարների հետ համատեղ  խստորեն զբաղվել մարզի քաղաքների աղբահանության խնդիրներով, մասնավորապես ուշադրություն դարձնել Աղստև գետի մաքրության ապահովմանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57