Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՂԹԵՑ ԳԵՏԱՀՈՎՏԻ ԹԻՄԸ

30.09.2011

Ինչպես տեղեկացնում է ֆուտբոլի ֆեդերացիայի Տավուշի մարզի ներկայացուցիչ Արթուր Վանեսյանը, մարզում մեծ ուշադրություն է դարձվում ֆուտբոլի զարգացմանը: Դրա վկայությունն են պարբերաբար կազմակերպվող առաջնությունները, որոնցից մեկն էլ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-ամյակին ու զոհված ազատամարտիկների հիշատակին կազմակերպված ֆուտբոլի առաջնությունն է: Օրերս <Արնար> մարզադաշտում տեղի ունեցավ Իջևանի շրջանային եզրափակիչ փուլի հանդիպումը: Մրցապայքարին մասնակցած 10 թիմից հաղթող էին ծանաչվել և եզրափակիչում հանդիպեցին Գետահովտի և Ազատամուտի թիմերը: Խաղն անցավ հետաքրքիր պայքարում և բարձր մակարդակով: Արդյունքում 3:1 հաշվով հաղթեց Գետահովտի թիմը` իրավունք նվաճելով մասնակցելու ֆուտբոլի Տավուշի մարզային առաջնությանը: Մարզային փուլում լավագույնի համար կպայքարեն մարզի չորս տարածաշրջանների` Իջևանի, Նոյեմբերյանի, Դիլիջանի և Բերդի` եզրափակիչում հաղթած թիմերը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57