Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի ղեկավար ԵՎ ավագանի

Նավուր

Համայնքի ղեկավար` ՆԻԳՈՅԱՆ ԱՐԱՄ Էդիկի

Վերընտրվել է 18.09.2016թ.


Ծնվել է 1971 թվականի հունվարի 31-ին Տավուշի մարզի Նավուր գյուղում:
1977թ. ավարտել է Նավուրի միջնակարգ դպրոցը:
1988-1989թթ.. աշխատել է շինարարական կազմակերպությունում, որպես բանվոր:
1989 – 1993թթ.. սովորել և ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մանկավարժական ֆակուլտետը
1993թ. անցել է աշխատանքի Նավուրի միջնակարգ դպրոցում, որպես ֆիզկուլտուրայի և կենսաբանության ուսուցիչ:
1994-1995թթ.. ծառայել է ՀՀ զինված ուժերի պատվո պահակային վաշտում:Լավագույն ծառայության համար ստացել է ավագի կոչում:
1995թ. վերադարձել և շարունակել է մանկավարժական գործունեությունը Նավուրի միջնակարգ դպրոցում: Դասավանդել է մի շարք առարկաներ՝ կեսաբանություն, ռազմագիտություն, աշխարհագրություն, բարոյագիտություն, ֆիզկուլտուրա. Այդ ընթացքում ստանալով սպայի կոչում:
1999թ. հոկտեմբերի 24-ին ընտրվել է համայնքի ղեկավար: Համատեղության կարգով շարունակել է մանկավարժական գործունությունը մինչև 2001թ. ուսումնական տարվա ավարտը:
2002թ. վերընտրվել է Նավուր համայնքի ղեկավար:
2003թ. <<Ագրոբիզնեսի և համայնքային զարգացման>> ծրագրով վերապատրաստման դասընթացների մասնակցել է Ամերիկայի Միացյալ նահանգներում:
2005թ. վերընտրվել է Նավուր համայնքի ղեկավար:
2008թ. վերընտրվել է Նավուր համայնքի ղեկավար:
2012թ. վերընտրվել է Նավուր համայնքի ղեկավար:
Քաղաքական գործունեությունը սկսել է 1989թ.-ին, անդամագրվել է ԱԻՄ-ի բուհական մասնաճյուղի կազմակերպչությանը:
1998թ.-ին կուսակցության կողմից ընտրվել է ԱԻՄ-ի 12 հոգուց բաղկացած դիվանի կազմի անդամ:
Ներկայումս նույն կուսակցության անդամ է:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
Հեռախոս՝ /026 /79 53 82/ 093 46 36 28
Էլ. Փոստ՝ navur.tavush@mta.gov.am
Հասցեն՝ ՀՀ Տավուշի մարզ, գ. Նավուր 2 փող., տուն 23

 

Ավագանու անդամների ցուցակ

1.     ԱՍՐՅԱՆ  ԳԱԳԻԿ  ԱՇՈՏԻ  - Ծնվել  է  1973թ.  օգոստոսի 8-ին:

2.    ԳԻՆՈՎՅԱՆ  ԳՐԵՏԱ  ՍՈՒՐԵՆԻ - Ծնվել  է  1954թ.  փետրվարի 1-ին:

3.    ՄԱՅԻԼՅԱՆ  ԼՈՒՍԻՆԵ  ՄԱՐՏԻԿԻ - Ծնվել  է  1988թ.  հունիսի 12-ին:

4.    ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ  ՆՎԱՐԴ  ԱՐԱՄԻ -  Ծնվել  է  1964թ.  ապրիլի 24-ին:

5.    ՕՀԱՆՅԱՆ  ԳՆԵԼ  ՎԱՆԻԿԻ -  Ծնվել  է  1979թ. հունվարի  4-ին:

 

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-03-27 15:33:01