Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Չինչին


Մակերես` 10.8կմ2


Բնակչություն` 624 մարդ (01.01.2016թ.դրությամբ)


Չինչին գյուղն ընկած է Տավուշի լեռնաշղթայի ստորոտում, 1318 մ բարձրություն ունեցող մի սարահարթի վրա: Առաջին ընտանիքները Թովուզ գյուղից տեղափոխվել և այստեղ բնակություն են հաստատել 1876-1877թթ.: Որպես ինքնուրույն բնակավայր ճանաչվել է 1885թ., իսկ մինչ այդ եղել է Թովուզ գյուղի վարչական տարածքում՝ որպես ձմեռանոց:
1885թ. գյուղում բնակվում էր ընդամենը երեք ազգատոհմեր: Այդ թվականին գյուղն ունեցել է 39 բնակիչ: Արդեն 1939թ.՝ 1147, 1980թ. հունվարի 1-ի դրությամբ 255 ընտանիք 859 բնակիչներով, որոնք զբաղվում են հիմնականում անասնապահությամբ և բուսաբուծությամբ:
Գյուղի դպրոցը հիմնադրվել է 1914թ. Մելիք Կիրակոսյանի կողմից:
1. Հեռավորությունը Երևանից՝ 195 կմ,
մարզկենտրոնից՝ 62 կմ,
ՀՀ պետական սահմանից՝ 10 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից 1290 մ
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը + 23C է, ձմռանը` -2C
4. Պատմամշակութային կոթողներ՝ Կապտավանք եկեղեցի, հնավայրեր, խաչքարեր
5. Տնտեսությունների թիվը 195 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 2939.21 հա,
որից` 12.44 հա արոտներ,
387.45 հա վարելահողեր
7. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, անասնապահություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ խմելու ջրով բավարար, ոռոգման ջրով անբավարար
9. Գազիֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը՝ անմխիթար


Համայնքն ունի`


1. Դպրոց՝ 150 աշակերտական տեղով, աշակերտների թիվը – 60
2. Բուժկետ
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն
5. Մանկապարտեզ

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-09-21 13:21:12