Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Նավուր


Մակերես` 12.8կմ2


Բնակչություն` 1174 մարդ (01.01.2016թ.դրությամբ)


Տավուշի մարզի Նավուր գյուղը հիմնվել է մոտ 200 տարի առաջ, այն ծովի մակերևույթից բարձր է 1375 մ, գտնվում է Տավուշ և Հախում գետերի միջև:
Գյուղի բնակչության զբաղմունքը ինչպես նախկինում, ներկայումս նույնպես անասնապահությունն է ու հողագործությունը:
Գյուղում գործում է միջնակարգ դպրոց, ոչ տիպային մշակույթի տուն, այլ օբյեկտներ:
1. Հեռավորությունը Երևանից՝ 211 կմ,
մարզկենտրոնից՝ 78 կմ,
ՀՀ պետական սահմանից՝ 13 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1490 մ
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +19C է, ձմռանը` -3C
4. Պատմամշակութային կոթողներ՝ հնավայրեր, կիկլոպյան ամրոցների հետքեր, դամբարանադաշտեր, ամրոցներ
5. Տնտեսությունների թիվը  315 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 8831.7 հա,
որից` 1196 հա արոտներ,
287 հա վարելահողեր
7. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, անասնապահություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ խմելու ջրով բավարար, ոռոգման ջրով անբավարար
9. Գազիֆիկացված չէ /ընթացքի մեջ է/
10. Ճանապարհների վիճակը՝ բավարար


Համայնքն ունի`


1. Դպրոց՝ 400 աշակերտական տեղով, աշակերտների թիվը - 179
2. Բուժկետ
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն
5. Մանկապարտեզ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-09-21 13:21:12