Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Արծվաբերդ


Մակերես` 37.4կմ2


Բնակչություն` 3143 մարդ (01.01.2016թ. դրությամբ)


Գյուղը նախկինում կոչվել է Ղարաբաղայա, այնուհետև Ղրղի անվանումներով: Արծվաբերդ է կոչվել 1978թ. հունվարից: Գյուղը Բերդից գտնվում է 8 կմ հեռավորության վրա, դեպի հարավ-արևելք, մեկ հիմքի վրա բարձրացող չորս բլրակների միացված տարածքում:
Գյուղը հիմնվել է Ղարաբաղի Ղարաղալու գյուղից եկած տեղահանվածների կողմից:
Գյուղի տարածքը հարուստ է հնություններով՝ Սուրբ Զորավոր եկեղեցի, խաչքարեր, Բերդի ավերակներ, կիկլոպյան հնությունների ավերակներ:
Արծվաբերդում կա երկու դպրոց, մանկապարտեզ, գրադարան, մշակույթի տուն, առևտրի և սպասարկման այլ օբյեկտներ:
Բնակչությունը զբաղվում է հողագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ:
1. Հեռավորությունը Երևանից՝ 219 կմ,
մարզկենտրոնից՝ 86 կմ,
ՀՀ պետական սահմանից՝ 8 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1290 մ
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +29C է, ձմռանը՝ -3 C
4. Պատմամշակութային կոթողներ՝ սբ. Աստվածածին եկեղեցի XIXդ., որը գտնվում է կիսավեր վիճակում
5. Տնտեսությունների թիվը 942 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 3685 հա,
որից` 586 հա արոտներ,
985.1 հա վարելահողեր,
137.7 հա այգիներ,
530.3 հա անտառ
7. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, այգեգործություն և անասնապահություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ բավարար
9. Գազիֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը՝ վերանորոգվում են


Համայնքն ունի`


1. Միջնակարգ դպրոց՝ 536 աշակերտական տեղով, աշակերտների թիվը - 351, հիմնական դպրոց՝ աշակերտների թիվը - 130
2. Առողջության կենտրոն
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն
5. Մանկապարտեզ
6. Փոստի բաժանմունք


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-18 10:22:36