Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Այգեձոր

Մակերես` 23.3կմ2

Բնակչություն` 2500 մարդ (01.01.2016թ.դրությամբ)

Գյուղի տարածքը համընկնում է XII դարում հիմնված Մածնա-Բերդի /Ղըզկալա/ իշխանության տիրույթին: XVIII դարից հայտնի է ապագայում Այգեձորի մաս կազմած Քարատակլի /Էրի ձոր/ գյուղը: XIX դարի սկզբին ստեղծվում են նաև Ղուլալի և Չալաբի թաղամասերը և գյուղը սկսում է կոչվել Ղուլալի, իսկ խորհրդային տարիներին վերանվանվել է Այգեձոր: Այգեձորցիները 1803-1826թթ.. քաջաբար մասնակցել են պարսկական լծի թոթափման համար ազատագրական կռիվներին, Ղարաքիլիսայի /1918/ ճակատամարտին և 1941-1945թթ. Հայրենական Մեծ պատերազմին:

Սահմանամերձ է: 1990-1994թթ. ակտիվ մասնակցել է սահմանների պաշտպանության մարտերին, ունեցել է մարդկային և այլ նյութական կորուստներ:

1.     Հեռավորությունը Երևանից՝ 228  կմ,

մարզկենտրոնից՝ 95 կմ,

ՀՀ պետական սահմանից՝ 3.5 կմ

2.    Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 830 մ

3.    Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը + 30C է, ձմռանը` - 2C

4.    Պատմամշակութային կոթողներ՝  սբ. Հռիփսիմե եկեղեցի 19-րդ դար, գտնվում է կիսավեր վիճակում 

5.    Տնտեսությունների թիվ 780 ընտանիք

6.   Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 2358 հա,

որից` 467 հա արոտներ,

567.9 հա վարելահողեր,

97.8 հա այգիներ,

462.4 հա անտառ

7.    Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, այգեգործություն, անասնապահություն, անտառտնտեսություն

8.   Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ խմելու ջրով բավարար, ոռոգման ջրով մասնակի

9.   Գազիֆիկացված է

10. Ճանապարհների վիճակը` վերանորոգվում  են               
Համայնքն ունի`

1.      Դպրոց` 500 աշակերտական տեղով, աշակերտների թիվը – 308

2.      Առողջության կենտրոն, ԳԲԱ

3.      Մշակույթի տուն

4.      Համայնքային կենտրոն

5.      Մանկապարտեզ

6.   Հանդիսությունների սրահ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-07-27 10:48:54