Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզային փուլում հաղթել է Սևքարի միջնակարգ դպրոցի թիմը

07.05.2024

  Այսօր Տավուշի մարզում անց է կացվել ,,Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ,, դպրոցականների թիմային խճուղավազքի մարզայի փուլը։ Մրցումներին ներկա է եղել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։

  Մարզական միջոցառման մարզային փուլին մասնակցել է 10 թիմ։ Դրանք են Գետահովիտի, Նավուրի, Սևքարի, Գանձաքարի, Ազատամուտի, Պառավաքարի, Այրումի, Այգեհովիտի միջնակարգ և Բերդի թիվ 1 ու Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցների թիմերը՝ յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ)։

  Մրցումների մարզային փուլի արդյունքներով առաջին տեղը գրավել է Սևքարի միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդ հորիզոնականում Նավուրի միջնակարգ դպրոցի թիմն էր, երրորդ տեղն զբաղեցրել է Այգեհովիտի միջնակարգ դպրոցի թիմը:

   Մրցումների արդյունքներով լավագույնը ճանաչված Սևքարի միջնակարգ դպրոցի թիմը Տավուշի մարզը կներկայացնի դպրոցականների թիմային խճուղավազքի եզրափակիչ փուլում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 16:43:11