Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա կապակցությամբ

01.05.2024

  Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ։ Ավանդաբար նշվող այս տոնը կոչված է փառաբանելու աշխատավոր մարդուն ու նրա աշխատանքը։ Գաղտնիք չէ, որ հայ մարդը, հայ աշխատավորը բոլոր ժամանակներում, լինի դա թե մեր երկրի ներսում և թե նրա սահմաններից դուրս, միշտ աչքի է ընկել իր ստեղծագործ մտքով ու բարեխիղճ աշխատանքով։

   Իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն արդեն վաստակած հանգստի անցած աշխատանքի վետերաններին, ովքեր իրենց քրտնաջան աշխատանքով բարիք են ստեղծել, նպաստել մեր երկրի զարգացման գործին։

  Թանկագին բարեկամներ, մեկ անգամ ևս շնորհավորելով Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում եմ բոլորիս խաղաղ ու ստեղծագործ աշխատանք՝ ի շահ մեր երկրի շենացման ու մեր ընտանիքների բարեկեցության։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 16:43:11